Ֆինանսական գրագիտություն

Կենտրոնական բանկից այսօր մեզ մոտ էին եկել, սովորեցնելու ֆինանսական գրագիտություն:

Կենտրոնական բանի գլխավոր դերը քննարկելով մենք սկսեցինք մեր դասը: Այսինքն՝ հասկացանք գնաճի և գնիջեցումի կոնստրուկցիան:
Սակայն ինձ շատ դուր եկան <<բանաձևերի>> քննարկումները:

Մենք սովորեցինք երկու ֆինանսական բանաձև, որոնք էին՝

50/30/20-ը, որտեղ 50%-ը գնում են կարիքների վրա, 30%-ը մեր ցանկությունների, 20% էլ՝ պահպանման:

Եվ 80/10/10-ը:

Բացի դրանից մենք նաև խոսեցինք մի շատ կարևոր թեմաներից, որոնցից էին այն հարցերը, թե ինչու է հարկավոր լինել զգույշ, ինչու է պետք խնայել մեր անձնական տվյալները և ստուգել ամեն կայք, որտեղ գումար ենք փոխանցում:

Ֆինանսական ռիսկերի պաշտպանություն. Ապահովագրության իմացություն, արտակարգ իրավիճակների պահուստների ստեղծում և ֆինանսական բարեկեցության պլանավորում՝ անկախ արտաքին գործոններից: Այս ամենը մեզ բացատրեցին մանրամասն և օրինակներով:

Քննարկման ընթացքում տալիս էինք այսպիսի, առաջին հայացքից պրիմիտիվ, բայց իրականում կարևոր հարցեր, որոնցից էին <<Ինչու և ինչպես խնայել>>, <<Ինչու է պարտքը հաամրվում նեգատիվ ֆինանսական գրագիտության մեջ և ինչն է ավելի նախընտրելի>> և այլն:

Բավականին երկար խոսեցինք նաև ներդրումներից, ներդրումների հիմունքներից, տարբեր տեսակի ներդրումների ռիսկերից, եկամտաբերության իմացությունից և այլն: Նաև մեզ բացատրեցին ևս մեկ կարևոր բան, որին պետք է ուշադրություն դարձնել, դա առաջարկներն են: Եթե առաջարկում են մեծ ներդրում, ապա ռիսկը շատ է, նշանակում է, որ պետք է ստուգել առաջարկը:

Վերջացրեցինք մեր դասը հարց ու պատասխանով:

Leave a comment