Հաշվետվություն

Այսօր մենք ճամփորդեցինք դեպի «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարան, որտեղ մենք իմացանք և վերցրեցինք մեզ համար նոր և հետաքրքիր փաստեր մեր մշակույթի մասին:

Օրինակ՝ մենք տեսանք հնագույն մարդու կմախք: Մեզ ասացին, որ այն տղամարդու կմախք է, և այդ փաստը հասկանալը բարդ չէր ոչ միայն անատոմիայի իմացության շնորհիվ, այլև մեր պապերի հավատքի ու սովորությունների միջոցով: Տղամարդը պառկած էր  աջ կողմի վրա, իսկ կանանց պառկեցնում էին ձախ կողմի վրա:

Դրան կան տարբեր բացատրություններ: Նախ՝ աջը խորհրդանշում էր պոզիտիվն ու բարին, սակայն հնարավոր է այս տարբերությունը դնում էին նաև ելնելով հասարակական գործունեության փաստից, կամ՝ այլ տարբեր պատճառներից: Մի խոսքով, եթե հին ժամանակներում մեկին հաջողվեր դառնալ թաղման ականատես, նա կկարողանար հասկանալ, թե ինչ սեռի է պատկանում հանգուցյալը միյայն նրա պառկած դիրքից:
Չմոռանամ նշել նաև նրանց կծկված դիրքի մասին: Առաջ հավատում էին, որ մարդը պետք է գնա այլ աշխարհ այնպես, ինչպես որ եկել է հենց այդ այլ աշխարհից: Նաև կանանց թաղում էին ավելի խորը, քան տղամարդկանց, քանի որ համարում էին, որ կինը հետ կգա: Իսկ ոտքերի մոտ դնում էին հանգուցյալին պատկանող իրերը:

Նախկինում ձիերին տալիս էին մեծ նշանակություն, օրինակ՝ ձիեր կային, որ ունեի իրենց անձնական զարդերը: Հիմնավորվում էր այդ առանձնահատուկ ուշադրությունը բավականին հեշտ, չէ՞ որ մեծ ճամփորդությունները, պատերազմները, այդ ամենն առանց ձիերի շատ բարդ կլիներ, եթե ոչ անհնարին:

Իմացանք նաև սվաստիկայի նշանի բացատրությունը: Դա խորհրդանշում էր արև և հավերժականություն: Նաև կրում էր նույն աջի և ձախի պրինտցիպը: Եթե նշանի ծայրերը թեքված էին դեպի աջ, դա լավի ցուցանիշն էր:

Տեսանք նաև փոքր զարդեր իրենց բացատրություններով: Օրինակ՝ առաջին թալիսմանները, որոնք թռչունների ոսկորներից էին:

Եվ այլ գաղափարախոսական նշաններ: Օրինակ՝ տեսանք կաթսա, որի վրա մաշկ հանող օձ էր, ինչը վերածնունդ էր համարվում: Կային նաև երկուական օձեր, որոնք չարի և բարիի մետաֆորիկ տեսքն էին: Երկրաչափական մարմիններն էլ տանում էին ավելի շատ դեպի բնության վերլուծություն:

Ավարտեցինք թանգարանում ֆիլմ դիտելով:

Leave a comment